Մարտի 17-ի կեսօրից (11:00 GMT) նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար կփակվեն Եվրամիության արտաքին, ինչպես նաև Շենգենյան գոտու ներքին սահմանները: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Եվրահանձնաժողովի առաջարկով՝ արգելքը կգործի 30 օր, բացառություններ կլինեն մշտական բնակության իրավունք ունեցող անձանց, ԵՄ երկրների քաղաքացիների ընտանիքի անդամների և դիվանագետների համար: Սահմանը կարող են հատել նաև բժիշկները և բեռնատարները: Ակնկալվում է, որ ԵՄ երկրները կհաստատեն ծրագիրը:
Նշենք, որ Ֆրանսիան Եվրոպայի հերթական երկիրն է, որը կարանտինի մեջ է: Ֆրանսիացիներին հորդորել են տանից դուրս չգալ, արգելվել են զանգվածային միջոցառումները, արգելքը կգործի 15 օր:
Նախօրեին էլ Ռուսաստանի կառավարությունը որոշում է կայացրել սահմանափակել արտասահմանցիների և ՌԴ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը երկիր՝ կորոնավիրուսի տարածման պատճառով: Նախատեսվում է, որ սահմանափակումն ուժի մեջ կմտնի մարտի 18-ից մինչև մայիսի 1-ը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ