Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի գործով նիստը այսօր կարող է չկայանալ. դատավորը վատառողջ է

Մարտ 17,2020 11:41

Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործով նիստն այսօր հնարավոր է չկայանա: Այդ մասին, Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը:

Պաշտպաններին տեղեկացրել են, որ դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ է եւ նիստը այսօր չի կայանալու: Սակայն Հայկ Ալումյանն ասաց, որ իրենք`պաշտպանական կողմը, այնուամենայնիվ, գնալու է դատարան. «Տեսնենք…»: Պաշտպանական թիմի հետագա քայլերը կհստակեցվեն ավելի ուշ:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը հայտարարել էր`այսօր կայանալիք նիստում ներկայացնելու է Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն։

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկով հանդես էին եկել նաեւ ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Նախորդ շաբաթվա վերջում Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ, իսկ այնուհետև՝ «Էրեբունի» ԲԿ, որտեղ մինչ օրս շարունակում է ստանալ ստացիոնար բուժում։ Եթե բժշկական հստակ հակացուցում չլինի, այսօրվա նիստին կարճ ժամանակով ներկա կգտնվի նաեւ Ռոբերտ Քոչարյանը:

Հաշվի առնելով, որ անձի ազատության հարցը հրատապ է և անհետաձգելի, Հայկ Ալումյանն ասաց, որ փաստաբանական թիմը գտնում է, որ անձնական երաշխավորության միջնորդությունը պետք է քննարկվի հրատապության կարգով։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031