Այսօր՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի՝ Նոր Խաչակապ գյուղի վարչական տարածքում բախվել են «ՊԱԶ 672» մակնիշի 35 ՏF 147 համարանիշի և Opel մակնիշի 36 AO 038 համարանիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «ՊԱԶ»-ը կողաշրջվել է։ 19 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ «ՊԱԶ»-ի մեջ եղել են Վանաձորում գործող «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: