ՄՕԿ-ի՝ բռնցքամարտի օլիմպիական խաղերի նախապատրաստման եւ անցկացման աշխատանքային խումբը կասեցրել է Լոնդոնում ընթացող Տոկիոյի օլիմպիական խաղերի եվրոպական վարկանիշային մրցաշարը, որը պետք է շարունակվեր մինչեւ մարտի 24-ը:
Կասեցումը ուժի մեջ է մտել երկուշաբթի օրվա մենամարտերից հետո, երբ տղամարդկանց թեթեւագույն եւ կիսաթեթեւ քաշային կարգերում 16 բռնցքամարտիկներ, նրանց թվում նաեւ հայաստանցի Կորյուն Սողոմոնյանը (նկարում), արդեն հասցրել են վարկանիշ նվաճել:
Հետաձգվել է նաեւ Փարիզում կայանալիք համաշխարհային ընտրական մրցաշարը, իսկ ամերիկյան փուլը տեղափոխելու մասին հայտարարվել էր դեռ անցած շաբաթ:
Աշխատանքային խումբն այս որոշումը կայացրել է «աշխարհում իրավիճակի փոփոխման լույսի ներքո, ինչպես նաեւ հաշվի առնելով գլոբալ տեղաշարժերի եւ կարանտինային միջոցառումների սահմանափակումները, որպեսզի ավելի քան 60 երկրների մարզիկները կարողանան փոխել ավիատոմսերը եւ տուն վերադառնալ»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ