«Հանրապետություն» կուսակցության հայտարարությունը
«Հանրապետություն» կուսակցությունը համամիտ է՝ կորոնավիրուսի վարակի տարածման դեմ գործողությունների շրջանակում Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու կառավարության որոշմանը, և պատրաստ է իր ողջ ներուժը ներդնել արտակարգ դրության ընթացքում վարակի դեմ պայքարի կառավարության առաջարկած ցանկացած հանրային աշխատանքում։
Արագ ապաքինում ենք մաղթում վարակվածներին, հորդորում ենք պահպանել պարետատան սահմանած բոլոր նորմերը, զգուշանալ վարակվելուց ու վարակելուց: