ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման եւս 7 դեպք է գրանցվել։ Այս մասին ուղիղ միացմամբ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով` այս պահի դրությամբ վարակվածների թիվը հասավ 52-ի։ Նախարարը նաեւ հայտնեց, որ նախորդիվ գրանցված դեպքերից 12-ը Էջմիածնին են վերաբերում. «Ախտանշաններ չեն ունեցել։ Նրանք արդեն հինգ օր մեկուսացվել են, բայց ոչ մի գանգատ չեն ունեցել, այսօր էլ չունեն։ Անգամ հիվանդանոցում չեն, այլ մեկուսարանում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ