Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես անցան Շիրակի մարզում ընտրությունները մարտի 15-ին

Մարտ 17,2020 00:19

2020 թվականի մարտի 15-ին ՀՀ Շիրակի մարզի Գեղանիստ, Տուֆաշեն և Նահապետավան համայնքներում անցկացվեցին համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: ՀՀ Շիրակի մարզի Գեղանիստ համայնքում ինքնառաջադրվել էր 2 թեկնածու՝ գործող համայնքի ղեկավար Աղասի Վարշամի Ղազարյանն ու Սենիկ Սերգոյի Մարտիրոսյանը: Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 890 քաղաքացիներից 695-ը։ 480 կողմ ձայներով համայնքի ղեկավար է ընտրվել Սենիկ Սերգոյի Մարտիրոսյանը:

ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշեն համայնքում ինքնառաջադրվել էր Արտակ Ստյոպայի Եգորյանը: Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 334 քաղաքացիներից 176 -ը։ 165 կողմ ձայներով ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշեն համայնքի ղեկավար է ընտրվել Արտակ Ստյոպայի Եգորյանը:

Շիրակի մարզի Նահապետավան համայնքում ինքնառաջադրվել էր գործող համայնքի ղեկավար Գոռ Վանյայի Պետրոսյանը: Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 614 քաղաքացիներից 263 -ը։ 250 կողմ ձայներով համայնքի ղեկավար է վերընտրվել Գոռ Վանյայի Պետրոսյանը:

Շիրակի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031