Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ որ պատգամավորն է գալիս ասում՝ 3-4 ժամ է խոսում ենք, փոխանակ գործ անենք, ես ուղղակի ապշած եմ». Էդմոն Մարուքյան

Մարտ 16,2020 23:45

Ինչպես հայտնել ենք, Ազգային ժողովը հատուկ նիստ է անցկացնում՝ երկրում մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն սահմանելու կառավարության բերած նախագիծը հաստատելու հարցով:

Իր ելույթում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մի քանի հայտարարություն արեց, որը ենթադրում է արտակարգ դրությունը. «Պարենային ապրանքների պակաս ՀՀ-ում չկա: Դեղամիջոցների եւ բժշկական սարքավորումների պակաս չկա, դիմակներն օգտագործվում են այն պարագայում, երբ շփվում եք հիվանդ մարդկանց հետ, փողոցում դրանք կրելն ու 2 ժամը մեկ չփոխելը չի օգնելու, ավելի վնաս են: Մթերային խանութները չեն փակվելու: Պարետային ժամ չկա: Պարետը կարող է որոշում կայացնել լրացուցիչ սահմանափակում մտցնել: Հանրաքվեն չեղարկվում է եւ այն նորից կնշանակվի 55-60 օրվա ընթացքում»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ իր ելույթում ասաց, որ անհասկանալի է՝ կառավարությունը մեկ ասում է, որ 20-ից ավելի մարդ չհավաքվեն այն տեղերում, որտեղ կասի պարետը, մյուս կողմից էլ մասնավոր ընկերություններին չեն արգելում աշխատել, նման արգելք չկա. «Սրանք այն հարցերն են, որ մեզ մարդիկ անընդհատ հարցնում են: Իրազեկման աշխատանք կա տանելու, անորոշություն է: Մարդիկ ասում են՝ կարա՞նք տնից դուրս գանք, ասում ենք՝ հա, կարաք, ասում են՝ մեծ հիմնարկ է, գնանք աշխատանքի, կարող է վարակվենք: Մի կողմից ասում են՝ պետք է աշխատեք, որ չաշխատեք, ո՞նց եք աշխատավարձ ստանալու, մյուս կողմից էլ ասում են՝ բա էդ ո՞նց է պետական հիմնարկների աշխատողներին ասում եք՝ գնացեք տուն, իրենց աշխատավարձը կտաք»:

Մարուքյանը նաեւ ասաց. «Ես ուղղակի զարմանում եմ, երբ ինչ-որ քաղաքացի է գրում, ասում ՝ ամբողջ օրը խոսում եք, գործ արեք, գո՛րծ: Պարզ է, այդ մարդը երեւի չգիտի, որ խորհրդարանում խոսելով են այդ գործն անում: Բայց երբ որ պատգամավորն է գալիս ասում՝ 3-4 ժամ է խոսում ենք, փոխանակ գործ անենք, ես ուղղակի ապշած եմ: Այդ պատգամավորը երեւի չգիտի, որ  հարց տալով էլ են գործ անում, ելույթ ունենալով էլ են գործ անում»:

Մինչ այդ «Իմ քայլից» Հովհաննես Հովհաննիսյանն էր նման դիտողություն արել, թե 5 ժամ է՝ կառավարությանը պահում ենք ԱԺ-ում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031