Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպես առցանց դիտել թանգարանների գլուխգործոցները

Մարտ 16,2020 23:40

Աշխարհի  մի շարք թանգարաններ կարելի է նաեւ առցանց այցելել: Այս մասին հայտնում է design-mate-ru-ն: Կայքը գրում է, որ վիրտուալ արխիվները հարմար են ոչ միայն այցելուների, այլեւ հենց թանգարանների համար՝ բոլոր, անգամ պահոցներում եղած ցուցանմուշները ներկայացնելու առումով:

Վիրտուալ այցելության հնարավորությամբ թանգարաններից մեկն Էրմիտաժն է: Այստեղ ամփոփված են երեք միլիոնից ավելի արվեստի գործեր՝ այդ թվում իտալացի, հոլանդացի, ռուս եւ ֆրանսիացի վարպետների գլուխգործոցներ:

1753 թվականից Բրիտանական թանգարանում են պահվում արվեստի բացառիկ նմուշներ: Ութ միլիոն ցուցանմուշներից երեք ու կես միլիոնն արդեն հայտնվել են  թանգարանի թվայնացված արխիվում: Անվճար գրանցվելու եւ հաշիվ ունենալու դեպքում հնարավոր է այդ ցուցանմուշներից որոշները  դիտել  նաեւ 3D ձեւաչափով:

Ովքեր երբեւէ չեն եղել Լուվրում, հոգ չէ: Այժմ դա կարող են անել նաեւ առցանց:Ավելի քան 300 000 ցուցանմուշներից թվայնացված է 35 000-ը: Ջոկոնդան եւ Միլոսյան Վեներան եւս հասանելի են:

Ուշագրավ է նաեւ հանրահայտ Պրադոյի հավաքածուն: Այստեղ կարելի է զմայլվել Վելասկեսի, Գոյայի, Էլ Գրեկոյի գլուխգործոցներով: Ամեն առնցանց ցուցանմուշի հետ միասին  թանգարանի կողմից նաեւ փոքրիկ հաղորդագրություն է ներկայացվում :

Ալբերտի եւ Վիկտորիայի թանգարանը պակաս հետաքրքիր չէ: Շատ դիզայներներ, նկարիչներ եւ մոդելյորներ երազում են տեսնել իրենց աշխատանքներն այս թանգարանի պատերին:Վերջինիս հսկայածավալ հավաքածուն այս պահին թվայնացման փուլում է եւ առնցանց հասանելի է ցուցանմուշներից  500 000 -ը:

Առցանց կարելի է այցելել նաեւ Նյու Յորքի ժամանակակից: Մանհեթընում տեղակայված այս հրաշալի հաստատությունը ժամանակակից հեղինակների աշխատանքների ուշագրավ հարթակ է: Այստեղ ամփոփված է 10 000 հեղինակների ավելի քան 200 000 աշխատանք:

Վիեննայի արվեստի պատմության թանգարանը թվայնացրել է ավելի քան  11 000 ցուցանմուշ ու մոնիտորի առաջ նստած սովորական բջջային հեռախոսի միջոցով կարող եք հիանալ այդ գլուխգործոցներով:

Ուֆիցին Եվրոպայի լավագույն թանգարաններից է, որը նույնպես հնարավորություն է տալիս առցանց դիտել իր  չքնաղ հավաքածուն: Թանգարանի ղեկավարությունն արդեն հայտարարել է, որ այս տարի  կթվայնացնի Հին Հունաստանի եւ Հին Հռոմի բոլոր 1250  նմուշները նույնպես:

Հոդվածն ամբողջությամբ՝ design-mate-ru-ում:

 Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարները՝ Էրմիտաժի եւ Ուֆիցի թանգարանի կայքերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031