«Կորոնավիրուսի 15 նոր դեպք ունենք, հինգը՝ Էջմիածնում, եւ կարծես նոր դեպք ունենք՝ Չարենցավանում: Սա ցույց է տալիս, որ արտակարգ դրությունն ադեկվատ արձագանք է իրավիճակին: Իրավունքների սահմանափակմանը լուրջ պետք է վերաբերվել: ՀՀ ողջ տարածքով ծնունդ, կնունք, կներեք, թաղում, քսան հոգուց ավելի արգելվում է»,-կառավարության կողմից կորոնավիրուսի տարածմամբ ՀՀ-ում արտակարգ դրության հայտարարումից հետո օրենքի ուժով գումարված ԱԺ հատուկ նիստում քիչ առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա շեշտեց, որ 60 եւ ավելի տարիքի մարդիկ, հղիները, ջերմություն ունեցողներն աշխատանքի չպետք է գնան. «Ամեն օր ջերմաչափում արեք, պահպանեք անձնական հիգիենայի կանոնները: Աշխատանքն ամբողջությամբ դադարեցնելն ընդունելի չէ»:
Վարչապետը շեշտեց, որ եթե անգամ վաղը կորոնավիրուսով վարակվածների թիվը կտրուկ աճի, ողբերգություն սարքել պետք չէ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ