ՀՀԿ-ական գործարար Ռուբեն Հայրապետյանին հաջողվել է մեկնել Հայաստանից: Նա առողջական խնդիրներ ունի եւ արտերկիր էր մեկնում հերթական հետազոտությունների:
Ցերեկը Ռուբեն Հայրապետյանին թույլ չէին տվել հատել Հայաստանի սահմանը, որեւէ կերպ չպատճառաբանելով արգելքը: Այդ մասին տեղեկացրել էր վերջինիս փաստաբան Ամրամ Մակինյանը: Այդ առիթով նա նաեւ հաղորդում է ներկայացրել`հանցագործության մասին:
Ավելի ուշ, Aravot.am-ի հետ զրույցում Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ ասել են իբրեւ թյուրիմացություն է եղել: Նա նոր տոմս էր գնել եւ դեռ չգիտեր`կհաջողի՞ մեկնել, թե`ոչ:
Քիչ առաջ, Ամրամ Մակինյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ պարոն Հայրապետյանը մեկնել է եւ ամեն ինչ նորմալ է:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ