«Սոցցանցերում չթիրախավորեք որեւէ անձի, որն այս կամ այն բերումով վարակվել է կորոնավիրուսով»,-կառավարության կողմից ՀՀ-ում արտակարգ դրության հայտարարումից հետո օրենքի ուժով գումարված ԱԺ հատուկ նիստում այսօր դիմելով քաղաքացիներին՝ կոչ արեց «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:
«Նկարներ չտարածեք, որեւէ մեկին չվիրավորեք, դրա իրավունքը չունեք, դրանք անձնական տվյալներ են: Վաղն այդ նույն կորոնավիրուսը մեր դուռը կարող է թակել: Շատ զգուշավոր պետք է լինել եւ այդ մարդկանց վերաբերվել այնպես, ինչպես նախկինում ենք վերաբերվել: Որեւէ մեկի նկարը սոցցանցում մի դրեք»,-հորդորեց Հովհաննես Հովհաննիսյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ