«Մի լավատեսական բան ասեմ: Զարմանալի է, որ այսօր առավոտից այն մարդիկ, որոնց միշտ համարել եմ, որ ոչ կառուցողական քննադատներ են, որոնք մեր ամեն արածն ու ասածը կարող են թարս ներկայացնել կամ քննադատել, ապատեղեկատվություն տարածել, վարքագծի փոփոխություն ունեն»,-կառավարության կողմից ՀՀ-ում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության հայտարարումից հետո օրենքի ուժով գումարված ԱԺ հատուկ նիստում այսօր հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Որոշների մոտ այնպիսի կառուցողական մտքեր եմ կարդում, որ մի հատ էլ եմ նայում, թե ով է հեղինակը, որովհետեւ չեմ հավատում: Շնորհակալություն եմ ասում այդ մարդկանց՝ այն վարքագծի համար, որն իրենք դրսեւորելու են»,-հավելեց Բաբկեն Թունյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ