Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե էջմիածնեցիները պարզվի, որ ջերմություն չունեն, թող գան Երեւանում կամ Արտաշատում հարսանիք անեն, պրոբլեմ չկա. Նիկոլ Փաշինյան

Մարտ 16,2020 22:00

Ինչպես տեղեկացրել ենք, այս պահին Ազգային ժողովը հատուկ նիստ է անցկացնում՝ երկրում մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն սահմանելու կառավարության բերած նախագիծը հաստատելու հարցով:

«Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց հանրային միջոցառումների արգելքից: Ինչպես տեղեկացրել ենք, արգելվելու է 20 հոգուց ավելի մարդկանց մասնակցությամբ միջոցառումները այն վայրերում, որը ռիսկային կհամարի պարետը: Զոլյանը հարցրեց՝ եթե X քաղաքում արգելվում է, մարդիկ դա կանեն Y քաղաքում, ի՞նչ խնդիր է դա լուծելու:

Վարչապետը պատասխանեց, որ արգելվում է հանրահավաքները, կա երկրորդ շերտը՝ հուղարկավորությունը. «Այն սահմանափակվում է պարետի որոշմամբ, նույնը՝ հարսանիքը, նշանդրեքը: Կարող ենք վարկած առաջադրել, որ եթե մենք Էջմիածնի տարածքում արգելենք հարսանիքը, մարդիկ կարող են տեղափոխվել եւ Երեւանում անել այդ հարսանիքը: Դրա համար կան օպերատիվ մարմիններ, եթե դա կլինի՝ կկայացվեն համապատասխան որոշումներ»:

Վարչապետն ասաց, որ եթե էջմիածնեցիները պարզվի, որ ջերմություն չունեն, թող գան Երեւանում կամ Արտաշատում հարսանիք անեն, պրոբլեմ չկա: Պրոբլեմն այն է, որ հարսանիքի հրավիրվածներից ով ջերմություն կունենա, պետք է հետ գնա, եթե չլսի, հարկադրանքի միջոց կարող ենք կիրառել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031