Սիրելի հայրենակիցներ,
ՀՀ կառավարություն
Կորոնավիրուսի համաշխարհային վարակը չի շրջանցել նաև Հայաստանի Հանրապետությունը՝ լրջագույն մարտահրավերների և սպառնալիքների առջև կանգնեցնելով թե՛ մեր ազգաբնակչությանը, թե՛ մեր պետականությունը:
Իրավիճակի ծանրությունը, մեր ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքներն ու վտանգներն, ավելի քան երբևէ, պահանջում են ներազգային միասնականություն և համախոհություն՝ համազգային ջանքերով հաղթահարելու և կանխելու վարակի հնարավոր տարածումը, ինչպես նաև դրա բացասական հետևանքներն ու ազդեցությունը մեր ազգային հավաքական շահերի վրա:
Կարդացեք նաև
Գնահատելով ստեղծված կացությունը` ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը.
Դիմում է մեր հայրենակիցներին՝ կոչ անելով զգոն լինել և չմատնվել խուճապի:
Դիմում է ՀՀ կառավարությանը՝
պատրաստակամություն հայտնելով իր համահայկական կառույցի կազմակերպական և մասնագիտական ողջ կարողականությամբ և ներուժով ներգրավվելու ԱՐՏԱԿԱՐԳ իրավիճակով պայմանավորված աշխատանքներում և գործողություններում:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին