«Բոլոր այն անձինք եւ ԶԼՄ-ները, որոնք կտարածեն կորոնավիրուսի հետ կապված կեղծ տեղեկատվություն՝ պաշտոնականից տարբերվող տեղեկատվություն, կենթարկվեն պատասխանատվության»,- կառավարության կողմից ՀՀ-ում արտակարգ դրության հայտարարումից հետո օրենքի ուժով գումարված ԱԺ հատուկ նիստում այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա շեշտեց, որ սահմանափակումը գործում է այսօրվանից՝ 18:30-ից եւ վստահեցրեց, որ պաշտոնական տեղեկատվությունը 100%-ով համապատասխանում է իրականությանը. «Այս ընթացքում մենք անգամ փռշտոցի մակարդակի ինֆորմացիան կիսելու ենք հանրության հետ, որպեսզի վստահություն լինի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ