«Տեղեկություններ կան, որ Վերին Լարսի անցակետում երկար ժամանակ է՝ մթերքով բեռնատարներ են կուտակված»,-կառավարության կողմից ՀՀ-ում արտակարգ դրության հայտարարումից հետո օրենքի ուժով գումարված ԱԺ հատուկ նիստում այսօր նման ահազանգ հնչեցրեց «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գեւորգյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Իրավիճակը բացառապես կապված է եղանակի հետ: Ձյուն է եկել: Վրաստանի եւ Ռուսաստանի վարչապետների հետ ունենք պայմանավորվածություն, որ բեռնափոխադրումները բնականոն պետք է արվեն: Իհարկե, ռիսկերը եւս հաշվի պետք է առնվեն: Պայմանավորվել ենք, որ Վրաստանի սահմանը հատելուց հետո վարորդներն ուղեկցվեն: Այսօր էլ ՌԴ վարչապետի հետ խոսել եմ այն մասին, որ բեռնափոխադրումները բնականոն ծավալներով են արվում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ