«Օրենսդրության համաձայն՝ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե տեղի ունենալ չի կարող: Հանրաքվեն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից հետո՝ ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր անց»,-կառավարության կողմից ՀՀ-ում արտակարգ դրության հայտարարումից հետո օրենքի ուժով գումարված ԱԺ հատուկ նիստում այսօր անդրադառնալով հարցին, թե ապրիլի հինգին սպասվող հանրաքվեն կասեցվելո՞ւ է, թե ոչ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հանրաքվեի գործընթացը կսկսվի այն կետից, որտեղից ավարտվել էր»,-հավելեց Փաշինյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ