Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով նստածներին ստիպում են իմ դեմ ցուցմունք տալ». ինչո՞ւ Ռուբեն Հայրապետյանին թույլ չեն տվել լքել ՀՀ սահմանը

Մարտ 16,2020 20:30

«Հերթական շոուն է, նույնիսկ չգիտեմ, թե ո՞ր ծառայություններն են, ոչինչ չեն ասում: Օդանավակայանի ոստիկանապետի տեղակալին ինչ-որ մեկը զանգահարեց, ասաց՝ բացել են արդեն ու թյուրիմացություն է եղել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը` անդրադառնալով այսօրվա միջադեպին, երբ իր ելքը ՀՀ-ից արգելափակել էին:

Ռուբեն Հայրապետյանը վրդովված էր, նա չի հասկանում, թե ի՞նչ է նշանակում թյուրիմացություն. «Ես գնում եմ բժշկի, ստուգման`ինձ փակում են.. հիմա էլ Ռուսաստանն է ելքերը փակել… «Աէրոֆլոտով» էր տոմսերս, հիմա հայտարարեցին, որ ՌԴ-ն փակել է օդային ճանապարհը»:

Ռուբեն Հայրապետյանը տեղեկացրեց, որ նոր տոմս է գնել եւ երեկոյան կրկին լինելու է օդանավակայանում, 21.30-ին թռիչքն է նախատեսված. «Նախկին տոմսս, բնականաբար արդեն կորավ, նորն եմ գնել, տեսնեմ` կթողնե՞ն մեկնել, թե՞ ոչ»:

Մեր զրուցակիցը նաեւ տեղեկացրեց, որ իր փաստաբանը զբաղվում է այս հարցով եւ այս «թյուրիմացություն» կոչվածի համար բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: «Տոմսիս մասով կրած վնասս պիտի փոխհատուցվի: Այդ գումարը բնականաբար, ինձ պետք չէ, գնալու փոխանցելու եմ մանկատանը: Սա ցինիկության եւ անօրինականության գագաթնակետն է: Թքած ունեն ամեն ինչի վրա: Իրենց համար մարդը դարձել է մեկ կոպեկանոց արժեք: Նույնիսկ տարիք չեն հարգում:

Աղջկաս աշխատավայրի դիմաց ինձ ձերբակալում են, մասկի շոու են անում, հետո ասում են`թյուրիմացություն է եղել: Չեն թողնում մեկնել, եւ կրկին`թյուրիմացություն է: Ես չգիտեմ, թե այս ամենի վերջն ի՞նչ պետք  լինի: Մարդ են ման գալիս`վրես անօրինական ցուցմունքներ կորզեմ`էլի անօրինականություն է: «Հարսնաքարի» դեպքերով, որ բոլորը նստած են`նրանց ասում են ինձ վրա ցուցմունք տան, իրենց կթողնեն: Պարտադրում են`ասում են ցուցմունք տվեք իր դեմ, ձեզ բաց ենք թողնում: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. արդեն բավական է`դանակը ոսկորիս են հասցրել»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը` հավաստիացնելով, որ բոլոր պետական կառույցներին հրահանգ է իջեցված`«մեր հետ կապված ինչ կա`պիտի չարվի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031