Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան. «Մեկուսացվածների թիվը մինչեւ օրվա վերջ կարող է հասնել 420-430-ի»

Մարտ 16,2020 20:25

Այսօր կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց՝ մինչեւ օրվա վերջ կորոնավիրուսի վարակվածության կասկածանքով մեկուսացված քաղաքացիների թիվը կարող է ավելանալ:

Ըստ նախարարի՝ նոր մեկուսացումներ են տեղի ունեցել երեկ երեկոյան հաստատված դեպքերի շփման շրջանում: Այլ նոր տվյալներ չկան, քանի որ, ինչպես Թորոսյանն ասաց,  թեստերի արդյունքները պատրաստ չեն. «Բայց այս պահին ունենք 30 հաստատված դեպք, որից մեկը առողջացած է, և դուրս է գրվել, նրա օրգանիզմում վիրուս չի հայտնաբերվել: Միայն երկուսի մոտ է առկա թոքաբորբ, բայց որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Մեկուսացվածների թիվը, հնարավոր է, որ մինչեւ օրվա վերջ հասնի 420-430-ի»:

Առողջապահության նախարարը նշեց, որ այս օրվա ընթացքում թեստավորվել են մոտ 20 հոգի, բայց հնարավոր է, որ նրանց թիվը ևս ավելանա, օրվա վերջում հասնելով 50-60-ի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031