«Եթե կորոնավիրուսով վարակվածների թիվն, աստված չանի, ավելանա, հիվանդանոց ունե՞նք, պատշաճ պայմաններ ունե՞նք»,- կառավարության կողմից ՀՀ-ում արտակարգ դրության հայտարարումից հետո օրենքի ուժով գումարված ԱԺ հատուկ նիստում այսօր վարչապետին նման հարցադրում հղեց «Իմ քայլի» պատգամավոր Գոռ Գեւորգյանը: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այս պահին պատրաստ ունենք 400 մահճակալ, այսինքն՝ մի քանի հիվանդանոց: Պատկերացում ունենք, թե վատագույն զարգացման դեպքում որտեղ քանի հիվանդի ենք տեղավորելու: Չորս պահուստային հիվանդանոց ունենք, 1500-ից ավելի մահճակալի մասին է խոսքը: Նույնը եւ մեկուսացման մասին: 300-ից ավելի անձ մեկուսացված է, եւս 400-ի ներուժն ունենք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ