«Սպիրտի եւ որոշ առաջնային սպառման մթերքների գները բարձրացել են: Պետությունը կմիջամտի՞ տնտեսվարողների այս քաղաքականությանը»,- կառավարության կողմից ՀՀ-ում արտակարգ դրության հայտարարումից հետո օրենքի ուժով գումարված ԱԺ հատուկ նիստում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին նման հարցադրում հղեց «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
Փաշինյանը պատասխանեց. «ՏՄՊՊՀ-ն հարցով զբաղվում է, թեեւ գնաճի դեմ ամենաարդյունավետ պայքարը սպառողները կարող են իրականացնել: Պայմանավորվում ենք, որ խուճապային գնումներ չենք իրականացնում: ԽՍՀՄ տարիներին մեր տատիկները մի անկյուն ունեին՝ օճառ, լուցկի, ձեթ, ահագին…պետք չի հիմա նման գնումներ անել, խնդիր չկա»: Վարչապետը վստահեցրեց, որ ՀՀ-ում պարենի պաշարների խնդիր չկա, ցուցափեղկերում դատարկություն չկա, թեեւ առեւտրային կետերում վաճառքի տոկոսը մեծացել է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ