Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ դրություն. արգելվում են հանրային միջոցառումները 20 եւ ավելի անձանց մասնակցությամբ

Մարտ 16,2020 20:20

«Արտակարգ դրություն չի նշանակում, որ այն ինչ քննարկեցինք կառավարությունում, բոլոր գործողություններն իրականացվելու են եւ իրականացվելու են միաժամանակ Հայաստանի ամբողջ տարածքում»,-այսօր կառավարության արտահերթ նիստից հետո ասուլիսին ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Կորոնավիրուսի դեպքերի տարածման հետ կապված այսօր կառավարությունն ընդունեց արտակարգ դրություն մտցնելու  մասին որոշումը: Այն այժմ քննարկվում է ԱԺ-ում:

Բադասյանն ասուլիսին մեկնաբանեց որոշումը. «Այն գործողությունները, որոնք ՀՀ ամբողջ տարածքում են լինելու՝ սահմանային անցման կետերում կարանտինային ստուգման գործընթացն է լինելու, անձինք, որոնք ժամանում են Հայաստան, ՀՀ քաղաքացիների դեպքում գործում են մեկուսացնելու բժշկական որոշակի գործողություններ, դրանից հետո անհրաժեշտության դեպքում կարանտինում պահելու գործընթացը»:

Նախարարը նաեւ հավելեց՝ օրենքով սահմանված բոլոր սահմանափակումները, որոնք անհրաժեշտ են եղել եւ հնարավոր են եղել՝ ՀՀ ամբողջ տարածքում է լինելու, համապատասխան լիազորություններ են տրվել պարետին, որը կորոշի՝ ո՞ր տարածքում եւ ե՞րբ սահմանափակում մտցնի: Սա վերաբերում է այն հանրային միջոցառումներին, որտեղ արգելվում են 20 հոգուց ավելի մարդկանց կուտակումներ. «Օրինակ, հարսանիք, նշանդրեք, թաղում կամ ծնունդ եւ այլն… պարետը կարող է որոշել Վաղարշապատ քաղաքում է սահմանափակվում դա: Մենք չենք սահմանափակել կրոնական ծիսակատարողական արարողակարգային հարցերը: Հանել ենք կրոնական հատվածը: Ընդամենը արգելել ենք 20 եւ ավելի անձանց մասնակցությունը նման միջոցառումներին»:

ԶԼՄ-երի վրա տարածվող սահմանափակման մասին էլ նախարարն ասաց. «Կորոնավիրուսի  համաճարակի հետ կապված ցանկացած տեղեկություն՝ անձանց վիճակի, մեկուսացվածության մասին այնպիսի տեղեկություն, որը կարող է խուճապ առաջացնել նմանատիպ որեւէ հրապարակում թույլատրվում է միայն պաշտոնական տեղեկատվությանը հղում անելով»:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հստակեցրեց՝ արգելվում են հանրային միջոցառումներին մասնակցությունն ու իրականացումը՝ պարետի որոշմամբ սահմանված տարածքներում, իսկ հանրային միջոցառումներն  են 20 եւ ավելի մարդկանց ներգրավմամբ հետեւյալ միջոցառումները՝ համերգներ, ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ, ժամանցային այլ միջոցառումներ. «Ոչ ոք չի ասում ռեստորանը փակեք կամ գործի մի եկեք, սակայն այնտեղ մասսայական միջոցառումներ չպետք է իրականացվեն»:

Թորոսյանն ասաց, որ երկրում կա դեղորայքային եւ սննդամթերքի բավարար պաշար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031