Լոնդոնում շարունակվում է Տոկիոյի ամառային 32-րդ օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային առաջին մրցաշարը:
Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արման Դարչինյանը քիչ առաջ 75 կգ քաշային կարգում մեկնարկային մենամարտը իտալացի Սալվատորե Կավալյարոյի հետ անցկացրեց մեծ վերելքով ու մրցավարների միաձայն որոշմամբ առավելության հասավ մրցակցի նկատմամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ