Լրահոս
Օրվա լրահոսը

«Միակ ողջամիտ որոշումը հանրաքվեի չեղարկումն է». Նարեկ Մանթաշյան

Մարտ 16,2020 18:10

Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերը նրան թելադրում են անպայման հանրաքվե անել,- «Հայելի» մամուլի ակումբում ասաց «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը ՝ ներկայացնելով հանրաքվեի բոյկոտի քաղաքական մեկնարկը:

«Փաշինյանն ասում էր՝ կորոնավիրուսը կարող ենք «պինցետով» վերցնել,  երկու անգամ արդեն թեստ է փչացրել»,- ասաց Նարեկ Մանթաշյանը:

Ըստ Մանթաշյանի՝ վարչապետը իրեն հաճո կամ տհաճ իրավիճակներում գտնում է մեղավոր, որպեսզի ամբողջ մեղքը բարդի իրենց վրա. «Այդպես եղավ Էջմիածնի հայտնի իրադարձությունների կնոջ դեպքում: Ուզում եմ ասել, որ նա սովորական քաղաքացի է, որը վստահում է կառավարությանը: Երբ կառավարությունը հայտարարում է, որ վիրուսը իրենից ոչինչ չի ներկայացնում և տեսնում ես, որ երկրի ղեկավարը մասսայական միջոցառումներ է կազմակերպում, քարոզարշավ անում, հետևաբար, ցանկացած քաղաքացի կարող է սթափ չգնահատել ինքնազգացողությունը և կազմակերպել իր միջոցառումը»:

Անդրադառնալով արտակարգ դրություն մտցնելուն և հանրաքվեին` Նարեկ Մանթաշյանը ասաց. «Նիկոլ Փաշինյանը վախենում է որոշում կայացնելուց, խուսափում է պատասխանատվությունից, իսկ Կառավարությունը անպատասխանատու վերաբերմունք է ցուցաբերում և արտակարգ իրավիճակ չի հայտարարում և չի չեղարկում հանրաքվեն»:

«Մենք օբյեկտիվորեն ահազանգում ենք, որ պետությանը վտանգ է ապառնում, նրանք ասում են, թե խուճապ ենք առաջացնում և ցանկանում ենք տապալել հանրաքվեն, հակահեղափոխական գործողություն է և այլն: Լավ կամ վատ ղեկավարը որոշվում է արտակարգ իրավիճակների ժամանակ, այժմ մեր ղեկավարը չակերտավոր հրաշալի է»,- ասաց «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Գարեգին Պետրոսյանը:

Ըստ նրա` կտրուկ գործողությունների գնալու և արտակարգ իրավիճակ հաստատելու համար պետք է՝ համարձակություն, համակարգված գործողությունների կամք, փորձ և գիտելիքներ, որոնց բացակայությանը մենք ականատես եղանք:

Հիշեցնենք, որ քիչ առաջ կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ որոշում ընդունեց, ըստ որի` երկրում հայտարարվում է արտակարգ դրություն մինչև ապրիլի 14-ը:

Նոնա ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031