Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Որոշ տհասներ ասում են՝ Ծառուկյանը կարանտին ասաց, սա ասաց, Ծառուկյանն այն ասաց…». Ծառուկյանի խորհուրդները՝ կորոնավիրուսի դեմ պայքարում

Մարտ 16,2020 18:45

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երկրում արտակարգ դրություն սահմանելու անհրաժեշտություն տեսնում է: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Ամենակարեւորը ժողովրդի առողջական վիճակն է, որ պետք է առաջին հերթին ապահովվի ժողովրդի առողջական վիճակը եւ պետք է եկածներին կարանտինի մեջ պահել, մեկուսացնել: Որոշ տհասներ ասում են՝ Ծառուկյանը կարանտին ասեց, սա ասաց, Ծառուկյանն այն ասաց: Նորմալ ցանկացած մարդ պատկերացնում է, որ 14 օրվա մեջ պետք է այդպես լիներ: Վարակը եկել է Իրանից, եկել է Իտալիայից, որը շփվելով ե՛ւ կոլեկտիվում, ե՛ւ ընտանիքում, ե՛ւ դպրոցում, ե՛ւ հարսանիքում, տարածվել է: Մարդիկ պետք է գործ կատարեն: Ամենակարեւորը՝ ասողին լսող է պետք»:

Հարցին, որ մի շարք բիզնեսներ ունեք, ձեր աշխատակիցների անվտանգությունն էլ պետք է պահել, ինչ միջոցներ եք ձեռնարկում՝ Ծառուկյանը պատասխանեց. «Մենք տվել ենք կառավարման ու բոլորը՝ բարեխղճորեն: Բոլոր տեղերը կարգուկանոնով… որ Հայաստանում ոչ մի տեղ ավտոբուս չի ախտահանվել, դուք նայե՞լ եք, մեզ ոչ թե ասել է պետությունը, այլ մենք բոլոր քայլերը կատարում ենք՝ ախտահանելով, մաքրելով: Մենք ոչ միայն խոսում ենք, այլեւ գործում ենք: Երեք օր է՝ այդ գործողությունները կատարվում են»:

Դիտարկմանը, որ ինչո՞ւ չեք հետեւում կառավարության հորդորներին՝ ոչ դիմակներով եք դուք ու ԲՀԿ պատգամավորները, ոչ էլ ձեռնոցով՝ Ծառուկյանը պատասխանեց. «Մի մասը կրում է, մի մասը վստահ է՝ չի կրում»:

Գագիկ Ծառուկյանը հորդորեց, որ ամեն մեկը մտածի դիմացինին, հարեւանին չվարակելու մասին, տաքություն ունի՝ առանձնանա, գիտակցաբար մոտենա, եթե իմանան՝ հազում են՝ ինչ պիտի անեն, ճնշում ունեն՝ ինչ պիտի անեն, խնդիրները կլուծվեն, կորոնավիրուսի հարցն էլ կփակվի երկրում:

Ծառուկյանն առաջարկեց, որ բանկերը տոկոսները սառեցնեն, համաճարակն ավարտվի, նոր հնարավորություն ունենան առաջ շարժվել. «Եթե մարդը չի աշխատում, վճարումները կատարի՝ լրիվ կքանդվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031