Կորոնավիրուսի տարածման կանխարգելման ու բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից խուսափելու նպատակով, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Կոնվերս Բանկը տեղեկացնում է.
- Բանկի ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր հաճախորդները, անհրաժեշտության դեպքում, կարող են վարկի/երի հերթական մարումները, վճարները հետաձգել մինչև 2020 թ․ մայիսի 15-ը: Այդ ժամանակահատվածում չկատարված վարկային պարտավորությունները ժամկետանց չեն համարվի և հետևաբար դրանց նկատմամբ տույժ, տուգանքներ չեն հաշվարկվի:
Միաժամանակ, Կոնվերս Բանկն ֆիզիկական անձ հաճախորդներին հորդորում է հնարավորության դեպքում իրենց վարկերի գծով վճարումները կատարել մարման ժամանակացույցով սահմանված ժամկետներում, որպեսզի հետագայում զերծ մնան ամենամսյա վճարումների գումարների ավելացումից:
Հորդորում ենք նաև սահմանափակել կանխիկի օգտագործումը և բանկային գործառնություններ կատարելիս նախապատվություն տալ Կոնվերս Բանկի առցանց թվային հարթակներում` Ինտերնետ բանկ, Վճարային պորտալ և Մոբայլ հավելված, գործարքներին:
- Վերջին զարգացումներով պայմանավորված ժամանակավոր ճգնաժամը միացյալ ջանքերով հաղթահարելու նպատակով Բանկն իր պատրաստակամությունն է հայտնում հանրային սննդի ծառայություններ մատուցող, զբոսաշրջիկային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի, հյուրատնային և առնչվող այլ ոլորտներում գործող Բանկի իրավաբանական անձ հաճախորդներին ցուցաբերել աջակցություն և անհատական մոտեցում ։ Այն հաճախորդները, որոնց հասույթներն իրենցից անկախ հանգամանքներով պայմանավորված նվազել են, և որոնք դժվարանում են վարկային պարտավորությունները կատարել ամբողջական ծավալով, գրաֆիկի փոփոխության համար կարող են դիմել Կոնվերս Բանկի Գլխամասային Գրասենյակ կամ համապատասխան մասնաճյուղ։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել Կոնվերս Բանկի Զանգերի կենտրոն՝ (374 10) 511-211