Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կենտրոնական բանկը 5,5 տոկոսից կիջեցնի՞ վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Մարտ 16,2020 16:59
kb

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը ՀՀ կենտրոնական բանկին առաջարկում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

Սուրեն Պարսյան

«Տնտեսական ակտիվությունը խթանելու եւ ավելի մատչելի վարկեր ստանալու նպատակով առաջարկում եմ ՀՀ կենտրոնական բանկին քննարկել եւ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Հիշեցնեմ, որ ներկայումս վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5,5 տոկոս է: Սրա արդյունքում մի փոքր էլ կարժեզրկվի ՀՀ դրամը, հակառակ դեպքում` կփակվեն բիզնեսները, կկրճատվեն աշխատատեղերը»,-նշում է պարոն Պարսյանը:

Հիշեցնենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն գործիքն է, որը թույլ է տալիս Կենտրոնական բանկին իրականացնել առանցքային գործառույթներից մեկը` ապահովել գների կայունություն Հայաստանի տարածքում: Այսինքն՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման եւ նվազեցման միջոցով ԿԲ-ն ազդում է գնաճի եւ ֆինանսական շուկայում առկա տոկոսադրույքների վրա։

Եվ քանի որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը բանկերի հաճախորդներ են, մասնավորապես՝ վարկառուներ են եւ նաեւ ավանդատուներ, ուստի դրանց տոկոսադրույքներն ուղղակիորեն կախված են վերաֆինանսավորման տոկոսադրույքից: Մասնավորապես՝ ցածր պահանջարկի եւ գնանկման պայմաններում տնտեսությունը խթանելու համար ԿԲ-ն սկսում է աստիճանաբար նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչի արդյունքում տոկոսադրույքները կրճատվում են, վարկավորումն` աճում, ինչը հանգեցնում է նաեւ պահանջարկի եւ սպառման ավելացման, ինչն էլ, ըստ մասնագետների, բերում է տնտեսական ակտիվության ու գնաճի ավելացման։

Հարություն Կբեյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Aravot.am-ն այս առնչությամբ հարց ուղղեց Կենտրոնական բանկի պատասխանատուներին: Կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Հարություն Կբեյանը մեզ հետ զրույցում ասաց. «Կենտրոնական բանկն, ըստ անհրաժեշտության մոնիտորինգ է անում իրավիճակը, եւ ըստ անհրաժեշտության անում է իր քայլերը եւ ԿԲ որոշումները բոլորը բխում են օրենքով եւ Սահմանադրությամբ իրեն վերապահված երկու կարեւորագույն խնդրից՝ գների եւ ֆինանսական կայունությունից»: Ըստ Հարություն Կբեյանի, մշտադիտարկման արդյունքում արվում են անհրաժեշտ քայլեր եւ «Պատշաճ ձեւով ժամանակին կիրազեկվեք»:

Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ ներկա պահին ԿԲ-ն չի՞ տեսնում վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման անհրաժեշտություն, պարոն Կբեյանը կրկնեց՝ իրավիճակը մոնիտորինգ են անում:

Կառլեն Խաչատրյան

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը, սակայն կարծում է, որ այս պահին տնտեսությունում այն բարձր միտումները չեն նկատվում, որ պարտադիր անհրաժեշտություն առաջանա վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման. «Ճիշտ է հասարակության շրջանում, որոշակի, այսպես ասած, խուճապային իրավիճակ կա, եւ տնտեսական ակտիվության վրա եւս որոշակի իմաստով ազդում է, բայց տնտեսական գործընթացների իմաստով դեռեւս այդ կարգի խնդիրներ չունենք, հետեւաբար, Կենտրոնական բանկի ակտիվ միջամտության կարիք, կարծում եմ՝ այս պահին չկա»:

Հիշեցնենք, որ վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.5% հաստատվել է 2020 թ. հունվարի 24-ին, երբ ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել այն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031