Լրահոս
Օրվա լրահոսը

Վարկերի մասին. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ

Մարտ 16,2020 15:52

Հոգ տանելով մեր աշխատակիցների և հաճախորդների մասին և ելնելով նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակից, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը որոշում է կայացրել ս.թ. մարտի 16-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ (անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կվերանայվեն) վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում որևէ  տույժ և տուգանք չսահմանել ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների նկատմամբ: Պարտավորությունները չեն համարվի ժամկետանց: Պարտավորությունների կատարման համար կսահմանվի նոր ժամանակացույց։

Իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին բանկը կցուցաբերի անհատական մոտեցում՝ աջակցելով նրանց մոտ առաջացած խնդիրների լուծմանը: Բանկի աշխատակիցները կապ կհաստատեն գործընկերների հետ՝ ողջամիտ լուծումներ տրամադրելու նպատակով։

Այն հաճախորդները, ովքեր ցանկանում են իրենց վարկային պարտավորությունները կատարել պայմանագրով սահմանված ժամկետում, հորդորում ենք օգտվել`

  • Բանկի 24/7 ռեժիմով աշխատող վճարային տերմինալներից,
  • ACBA Mobile հավելվածի ծառայություններից,
  • Կարող եք օգտվել նաև մեր գործընկեր կազմակերպությունների հեռահար ծառայություններից, մասնավորապես՝ TelCell, EasyPay, Mobidram և idram վճարային տերմինալներից:

Բանկի բոլոր մասնաճյուղերը գործում են հատուկ ռեժիմով  (բացառությամբ «Էջմիածին» և «Մեծամոր» մասնաճյուղերի, որոնք ս.թ. մարտի 16-ից ժամանակավորապես չեն գործի):

Խնդրում ենք բանկի մասնաճյուղեր մոտենալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Այն բոլոր դեպքերում, երբ, այնուամենայնիվ Ձեզ գործարք իրականացնելու համար անհրաժեշտ է այցելել բանկի մասնաճյուղ, կրկին խնդրում ենք պահպանել հետևյալ կանոնները՝

  • Գործարք կատարելուց առաջ և հետո ախտահանել ձեռքերը բանկի մասնաճյուղերում առկա հատուկ միջոցներով,
  • Կրել բժշկական պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ,
  • Աշխատակիցների և այլ հաճախորդների միջև պահպանել պատշաճ հեռավորություն,
  • Հնարավորության դեպքում խուսափել մանկահասակ երեխաների հետ մասնաճյուղեր այցելելուց:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը պատասխանատու և հոգատար մոտեցում է դրսևորում ինչպես իր հաճախորդների ու աշխատակիցների, այնպես էլ ֆինանսական համակարգի և մեր պետության անվտանգության ու կայունության հանդեպ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել բանկի շուրջօրյա գործող հեռախոսահամարներին՝ 010 31 88 88, 010 31 99 99 կամ հաղորդագրություն գրել բանկի ֆեյսբուքյան էջին:

Եղե՛ք առողջ և ապահով: ​

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031