Լրահոս
Օրվա լրահոսը

Չինաստանում կորոնավիրուսը հանգեցրել է տնտեսության ռեկորդային անկման

Մարտ 16,2020 15:21

Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակը հանգեցրել է տնտեսության ռեկորդային անկման: Ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին Չինաստանի արտադրական արդյունաբերությունը տարեկան կտրվածքով նվազել է 13.5%, մանրածախ առևտրի շրջանառությունը կրճատվել է 20.5%, իսկ հիմնական կապիտալում ներդրումները՝ 24.5%: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Պեկինում վիճակագրական գերատեսչության հայտարարությունը:

Հունվարի վերջից Չինաստանի տնտեսությունը գործնականում կանգ է առել: Վարակի տարածումը կանխելու նպատակով ձեռնարկված միջոցառումների պատճառով ձեռնարկությունները փակվել են:

Քանի որ նախորդ շաբաթ Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ համաճարակի պիկը հաղթահարվել է, վերլուծաբաններն ակնկալում են տնտեսական ցուցանիշների որոշակի բարելավում: Միևնույն ժամանակ փորձագետները նշում են, որ մի շարք շրջաններում արտադրության վերականգնումը ընթանում է ավելի դանդաղ, քան սպասվում էր:

Տեղեկատվության համաձայն՝ ամբողջ երկրով մեկ շաբաթվա սկզբին գրանցվել է մահացության 14, կորոնավիրուսի 16 նոր դեպք:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031