ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերին. «Ասում եք, վստահեք միայն պաշտոնական լրահոսին: Համաձայն եմ:
Բայց ո՞ր պաշտոնական լրահոսին:
Որ երկար ժամանակ տարածում էր անպատասխանատու և զվարճալի մթնոլո՞րտ իրավիճակի շուրջ:
Որ թաքցնու՞մ էր իրավիճակի իրական պատկերը:
Կարդացեք նաև
Որ երեկ հերքում էր մի լուր, իսկ այսօր հաստատու՞մ այն:
Որ ֆեյք օգտատիրոջ վարչապետապաշտական գրառումներ է տարածում, հետո ջնջու՞մ:
Որ օպերատիվ կերպով չի կարողանում տեղեկատվություն հաղորդել և մարդկանց թողնում է զլմների և խոսակցությունների հույսի՞ն:
Որ վարակվածների իրական թիվը իմանալով, որոշում է «պորցիա-պորցիա» տեղեկացնե՞լ ժողովրդին:
Կրկնեմ. պատրաստ եմ վստահել պաշտոնական աղբյուրներին, սակայն այդ պաշտոնական աղբյուրները պետք է վստահելի լինեն:
Հուսամ, գոնե արտակարգ դրության ռեժիմում ավելի ազնիվ ու էֆեկտիվ կաշխատեք թե տեղեկատվության տրամադրման, թե ճգնաժամային կառավարման տեսակետից:
Մի ավելացրեք ժողովրդի սթրեսը ձեր բառադիությամբ: