Մարտի 15-ին Իտալիայի իշխանությունները հայտարարել են, որ կտրուկ աճել են նոր տեսակի կորոնավիրուսից մահացության դեպքերը. 1 օրում վիրուսից մահացել է 368 մարդ, մահացության ընդհանուրը թիվը հասել է 1806-ի, վարակվածների թիվն ավելացել է 3590-ով՝ կազմելով 24747 մարդ:
Իսպանիան երկրորդ երկիրն է Եվրոպայում կորոնավիրուսի տարածման մասշտաբով: Այստեղ 1 օրում մահացել է 96 մարդ, զոհերի ընդհանուր թիվը կազմում է 262 մարդ: Հիվանդների թիվն ավելացել է 1407-ով, ընդհանուր թիվը հասել է 7798-ի:
Ֆրանսիայում 1 օրում մահացել է 31 մարդ՝ զոհերի ընդհանուր թիվը հասել է 120-ի, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 5400-ի: Չնայած համաճարակին՝ Ֆրանսիայում անցկացվել են ՏԻՄ ընտրությունների առաջին փուլը, գրանցվել է ռեկորդային ցածր մասնակցություն:
Նշենք, որ Գերմանիան հայտարարել է Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի և Դանիայի հետ սահմանները մասնակի փակելու մասին, սահմանափակումն ուժի մեջ է մտնում մարտի 16-ից:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ