Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գալաքսի» ընկերությունների խումբը հատուկ միջոցներ է ձեռնարկում՝ հանրային առողջության պահպանման համար

Մարտ 16,2020 13:03

Նախևառաջ ՄԱՐԴԸ, աշխատակիցների անվտանգությունն ու հանրային առողջությունը, ապա միայն պատասխանատու բիզնես գործունեությունը. «Գալաքսի» ընկերությունների խումբը, որը միավորում է 15 ընկերություններ ավելի քան 3000 աշխատակիցներով, որոշում է կայացրել անցնելու աշխատանքի հատուկ ռեժիմի։

Կանխարգելման նպատակով ընկերությունների խմբի կազմում հանդես եկող և մարդկանց մեծ հոսքեր ունեցող «Երևան մոլը» (բացառությամբ «Քարֆուր» սուպերմարկետի) և «Պահեստ33» բառ-ռեստորանը, «Թայմ» խանութների ցանցը, փակ կլինեն մինչև ս.թ. մարտի 23-ը։

Սպասարկման և առևտրային գործունեություն իրականացնող, «Խրոնոգրաֆ», «Մեգասպորտ» և «Մեգաթոյզ» ընկերությունները հատկապես կենտրոնական գրասենյակների միջոցով ու ախտահանման ամենօրյա մեխանիզմներով կսպասարկեն քաղաքացիներին՝ խրախուսելով օնլայն գործարքներն ու ծառայությունները։

«Յուքոմ» ընկերությունը հատուկ հերթապահություն կսահմանի անխափան ծառայությունների մատուցման համար՝ բաժանորդներին առաջարկելով օգտվել նաև Առողջապահության նախարարության 8003 անվճար թեժ գծից։ Զուգահեռաբար, ընկերությունների խմբի՝ «բիզնեսից բիզնես» գործունեություն ծավալող գրասենյակները, այդ թվում նաև «ԱյՅուՆեթվորքս», «Մեգաֆուդ» ընկերությունները հնարավորություն կունենան ամբողջապես կամ ըստ սահմանված հերթապահության հեռահար աշխատանքի անցնելու։

«Գալաքսի» ընկերությունների խումբը, կարևորելով նախևառաջ աշխատակիցների, նրանց ընտանիքների և հանրության առողջության պահպանումը, կապահովվի հատուկ ռեժիմի ընթացքում լրացուցիչ ֆինանսական ծախսերն ու աշխատակիցների վարձավճարները՝ անկախ աշխատավայրի բաց կամ փակ լինելու հանգամանքից։

«Մեր ընկերությունների խումբն այսօր իր ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն, ուստի մենք խստագույն միջոցներ ենք ձեռնարկում՝ ապահովելու մեր համայնքի առողջությունն ու բարեկեցությունը՝ թույլ չտալով անգամ նվազագույն ռիսկեր մեր գործառույթներում։ Մեր աշխատակիցները պետք է վստահ լինեն, որ գործատուն իրենց թևութիկունք է՝ ապահովելով անհրաժեշտ ամեն ինչով։ «Գալաքսին» մարդակենտրոն ընկերություն է ու սա տարիներով ապացուցված փաստ է, ուստի նախևառաջ մարդը, ապա բիզնեսը»,-ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։

«Գալաքսի» ընկերությունների խումբը դեռևս մարտի սկզբից սկսել է հատուկ իրազեկման արշավ՝ իր կազմում հանդես եկող ընկերությունների աշխատակիցների շրջանում։ Ընկերությունների խումբը նաև համակարգող խումբ է ստեղծել՝ աշխատակիցներին պաշտպանության և ախտահանման նյութերի մատակարարման, ուղեցույցների տրամադրման և բոլոր այլ հարցերով։

«Մեր ընկերությունում աշխատող ծնողները զգալի տոկոս են կազմում, ուստի մեր պարտքն է նրանց հնարավորություն տալ զբաղվել երեխաների խնամակալությամբ առանց վնասներ կրելու։ Բնականաբար ծրագրավորողների համար էլ տանից աշխատելը հեշտ կլինի ու սա այն նվազագույնն է, որ կարող է անել յուրաքանչյուր ընկերություն»,-ասաց «Այ Յու Նեթվորքս» ընկերության գլխավոր տնօրեն Վահրամ Մերանգուլյանը։

«Մեզ համար առաջնային և բիզնես շահերից վեր են մեր աշխատակիցների, հաճախորդների և վարձակալների անվտանգությունն ու առողջությունը, և կոչ ենք անում այլ հանրային վայրերին ևս գործել այս կերպ՝ վարակի տարածմանը չնպաստելու համար», – իր խոսքում ասաց «Երևան Մոլի» գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը։

«Մենք զգալի առավելություններ ունենք օնլայն խանութից գնումներ կատարելու համար, որպեսզի  հեռահար գործարքների միջոցով նպաստենք հասարակական շարժի նվազեցմանը։ Ամեն փոքր քայլը մեծ ազդեցություն կարող է ունենալ հանրային պատասխանատվության տեսանկյունից»,-ասաց «Մեգաթոյզի» տնօրեն Աննա Ավետիսյանը։

«Այսօր, ավելի քան երբևէ մարդկանց անհրաժեշտ է տեղեկացված լինել հարազատներից ու մենք 7/24 ռեժիմով աշխատանքի միջոցով անխափան կապ ենք ապահովվում մեր բաժանորդների համար։ Վստահ եղեք, որ 11 տարի շարունակ հզորացված մեր ցանցն ու ենթակառուցվածքները կարող են մեր երկիրն ապահովել կայուն ու որակյալ կապով ու սա է հայկական կապիտալով տելեկոմ ունենալու առավելությունը»,-ասաց «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Նշենք, որ «Գալաքսի» ընկերությունների խումբը, որպես սոցիալական պատասխանատվության ընկերություն, ընկերության շահույթի զգալի մասն ուղղում է հատուկ նշանակության ծրագրերի, որը տարեկան կտրվածքով ուղղվում է կրթության ու նորարարության աջակցմանը՝ մարդկանց կյանքի որակը բարելավելու նպատակով։ Որպես սոցիալական պատասխանատվության նախագիծ ընկերությունը իրականացրել է սահմանային անվտանգության պաշտպանության խոշոր նախագծեր, ներդրում է կատարել մարզային և համայնքային հասարակական ենթակառուցվածքների ապահովման համար, ինչպես նաև ամեն տարի Ամանորին իր սոցիալական աջակցության նախագիծը իրականացնում է որևէ խոցելի խմբի հարցի բարձրացմամբ և դրա վերաբերյալ սեփական լուծումով։

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031