Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կոռումպացված չինովնիկները պետք է վախենան նոր իշխանությունից». Մայիլյանի նախընտրական խոստումները

Մարտ 16,2020 12:49

«Մտադիր ենք Արցախում պարտադիր բժշկական ապահովագրություն ներդնել, որից կարող են քաղաքացիներն օգտվել եւ մեկ տարում մինչեւ 4,5 միլիոն դրամի օգնություն ստանալ»,-«ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ մարտի 15-ին խոսելով նախընտրական ծրագրի մասին՝ հայտարարեց Արցախի ԱԳ նախարար, Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը:

«Մենք հասկանում ենք, որ բժիշկների աշխատավարձը ցածր է, կոռուպցիոն ռիսկեր են առաջանում: Բժիշկների աշխատավարձը պետք է վերանայել: Հարցը փորձելու ենք կարգավորել հավելավճարներով: Ամեն բուժած հիվանդի համար բժիշկը բոնուս կստանա: Կստեղծվի նաեւ միասնական էլեկտրոնային բազա, որում հիվանդն ինքը կընտրի, թե որ բուժհիմնարկում կամ որ բժշկի մոտ է բուժվելու»,-վստահեցրեց Մասիս Մայիլյանը:

Անդրադառնալով նախադպրոցական կրթության ոլորտին՝ նա նշեց, որ Ստեփանակերտի մոտ 2800 երեխաների ծնողներ ցանկանում են նրանց մանկապարտեզ տանել, բայց հնարավորություններ չկան. «Մենք ստեղծելու ենք այդ հնարավորությունը: Պետությունը պետք է օգնի մասնավոր հատվածին, որպեսզի նոր մանկապարտեզներ բացվեն: Կարճ ժամանակում հնարավոր է հարցին լուծում տալ: Իմ նախընտրական ծրագրով մանկապարտեզ հաճախող երեխաների ռեժիմը կլինի աշխատող ծնողներին հարմար: Օրինակ՝ մանկապարտեզը կփակվի 18:00-ին»:

https://www.facebook.com/MasisMayilian/videos/655847201841986/?__xts__[0]=68.ARABMNKVV9s_eUpm2sC010VTf3qiDA2QUf7E3BJ9Q6UrTNe4gSoYXg7tion4Sfuww56RvjW-IAeuQwP8F7JheByPO-DrEBIVCCAsuqFr_n1HbYoWKy5Niy464UMZs8fuIuA_K1ReNqphFG5pY9t3HkF7JecG_KfYK1tI4aWxhxb3T72QEH3wIF4MusHUUUXk8zjjgpXfDb0nomrLc5UcdWA7xkfKV0rmzpUXWIRWQvC5n9lmPAriMx1DSIS-u4P2THDQnabTOEWhoPLd-CbVJ2Pf7zAcIMzC1nV4L-KaW7EzoQ3mitObe1EbYbIEqaHmkATCXEZa5HFgEZ7chyimnLkaGJF-79haRzM&__tn__=-R

Քաղաքացիներից մեկը հարց էր հղել այն մասին, թե ապօրինի հարստացածների հետ ինչպես են ապագայում վարվելու: Մասիս Մայիլյանը շեշտեց՝ իր նախընտրական ծրագրում ամրագրված է, որ ժողովրդից գողացվածը պետք է վերադարձվի, բայց՝ օրենքի շրջանակում. «Տարբերակներից մեկը լինելու է տնտեսական համաներումը: Մեր նպատակը ոչ թե հաշվեհարդարն է, այլ արդարության ապահովումը: Մենք պայքարելու ենք նաեւ մենաշնորհների դեմ, ապահովելու մրցակցություն, որպեսզի ծառայությունները որակով եւ մատչելի լինեն քաղաքացիների համար: Իսկ կադրային հարցերը չենք լուծելու խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով: Մեզ պետք են արհեստավարժ կադրեր, որոնք պատրաստ են ծառայել երկրին: Կոռումպացված չինովնիկները պետք է վախենան նոր իշխանությունից, իսկ բարեխիղճ մարդիկ վերջին շրջանում անտեսված են եղել եւ տարիներ շարունակ նույն պաշտոնը զբաղեցնել: Նրանց մենք կարիերայի աճի հնարավորություն ենք տալու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031