Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ձեզ է դիմում  մի քաղաքացի, ով կանգնած է դրսում հայտնվելու վտանգի առաջ»

Մարտ 16,2020 13:00
vchir

Բաց նամակ վարչապետին

Հարգելի պարոն Փաշինյան, 2014թ.-ին բանկից վերցրել էի 200.000 ՀՀ դրամ, 1 տարի մարման ժամկետով, 24 տոկոս տոկոսադրույքով: Իմ եւ բանկի միջեւ կնքվել էր վարկային պայմանագիր:

Ֆինանսական վիճակի վատթարացման հետեւանքով պայմանագրով ստանձնած պարտավորությունները մասամբ եմ կատարել, մասնավորապես, 2014թ. օգոստոս ամսին վճարել եմ 20.000 ՀՀ դրամ: Դրանից հետո վճարումներ չեմ կատարել: Արդյունքում բանկը դիմել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով ինձանից հօգուտ իրեն բռնագանձել 329.261.0 ՀՀ դրամ: Միաժամանակ միջնորդել է հայցագնի չափով արգելանք դնել ինձ սեփականության իրավունքով պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա: Դատարանի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է եւ տրվել է կատարողական թերթ:

Քաղաքացին, ով ձեռք է բերել մեր բնակարանը, կատարել է իրավունքի պետական գրանցում, հարկադիր կատարմանն ուղղած գրությամբ պահանջել է վտարել ինձ, Արցախյան պատերազմի մասնակից ամուսնուս, երկու անչափաս աղջիկներիս եւ թոշակառու մորս, ում  հետ միասին բնակվում ենք նշված հասցեում:

450.000 ՀՀ դրամի համար իմ միակ բնակարանը՝ 10.600.000 դրամ արժողությամբ, իրացվել է 3.800.000 ՀՀ դրամով:

Օրեր առաջ՝ մարտի 4-ին Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները, ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ միասին  եկել էին իմ տուն եւ պահանջում էին ազատել այն, չնայած իմ այն պնդմանը,  որ  աճուրդն անվավեր ճանաչելու պահանջով դիմել եմ ՀՀ վարչական դատարան (գործը դատավոր Հովակիմյանի  վարույթում է)  եւ որ խնդրել եմ կիրառել հայցի ապահովման միջոց՝ կասեցնելով վտարման գործընթացը: Հայտնել եմ նաեւ, որ գործով դատական նիստը նշանակված է մարտի 19-ին, իսկ միջնորդության վերաբերյալ այս պահին որոշում առկա չէ եւ չի բացառվում, որ այն բավարարվի, եւ որ վտարումը կասեցվի (միջնորդության  քննարկումը հանձնարարված է վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Արման Թովմասյանին), ուստի խնդրել եմ կատարողական գործողությունների կատարումը հետաձգել մինչեւ  դատարանի կողմից դատական ակտի կայացումը, սակայն վերջիններն   առանց հետամուտ լինելու գործի հանգամանքների մեջ, շարունակում էին պնդել, որ հավաքեմ իրերս եւ հեռանամ:

Այն անձնավորությունը, ով ձեռք է բերել բնակարանը, ստիպեց ինձ, որպեսզի ես դիմում գրեմ ՀՀ վարչական դատարան, եւ խնդրեմ, որպեսզի իմ վերաքննիչ բողոքն առանց քննության թողնեն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու բողոքից հրաժարվեմ, եւ որ միայն այդ դեպքում նա կհամաձայնվի եւ Հարկադիր կատարման ծառայություն դիմում կգրի եւ կխնդրի մինչեւ սույն թվականի ապրիլի 30-ը դադարեցնել  վտարման գործընթացը: Ես  ճարահատյալ գրել եմ այդ դիմումը, իսկ մյուս կողմն այն տարել եւ  հանձնել է դատարան: Դիմումը գրել եմ, քանի որ այլ տարբերակ չունեի, մորս առողջական վիճակն այդ գործողություններով պայմանավորված վատթարացել էր, մի քանի անգամ  շտապօգնություն ենք կանչել, իսկ երեխաներս անդադար լաց էին լինում, ամբողջ հարկադիր կատարման Արմավիրի բաժինը մտել էր իմ տուն եւ ես հոգեբանական  ահավոր լարված եւ ճնշված վիճակում, ստիպված ստորագրել եմ այն թուղթը, որի բովանդակությունն ինձ  թելադրել են: Բանկի կողմից ԴԱՀԿ ծառայությանն ուղղված գրությամբ հայտնվել է, որ բանկի օգտին բռնագանձվող գումարները փոխանցվեն բանկի հաշվեհամարին:

Կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ ես՝ պարտապան Մարինա Սարկիսովաս, հանդիսանում եմ համասեփականատեր Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի բնակարանի նկատմամբ:

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արմավիրի մարզային բաժնի պետը գրություն է ուղարկել բանկին, հայտնելով կատարողական վարույթն ավարտելու մասին, միաժամանակ պարզաբանելով, որ ՀՀ քաղ. օր 200 հոդվածի համաձայն՝ վերջինն իրավունք ունի դիմել դատարան պարտապանի բաժնեմասն առանձնացնելու եւ դրա վրա բռնագանձում տարածելու համար: Բանկը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ ինձ, մորս եւ քրոջս՝ բռնագանձում տարածելու համար ընդհանուր գույքից բաժին առանձնացնելու պահանջի մասին: Դատարանը հայցը բավարարել է եւ որոշել հրապարակային սակարկություններով վաճառել բնակարանը, ստացված գումարը բաշխել ընդհանուր սեփականության մասնակիցների միջեւ՝ նրանց բաժիններին համամասնորեն, յուրաքանչյուրին  1/3 չափով եւ դատարանի օրինական ուժի մեջ մտած 11.06.2015թ.-ի վճռով, սահմանված բանկի հանդեպ ունեցած պարտավորության չափով բռնագանձում տարածել ինձ պատկանող 1/3 բաժնի վաճառքից ստացված գումարի վրա:

17.05.2019թ. ապրանքագիտական փորձաքննության եզրակացության համաձայն՝ բնակարանի սեփականության իրավունքի շուկայական արժեքը առ 02.05.2019թ. կազմել է 10.600.000 ՀՀ դրամ: Բանկի կողմից գրությամբ ԴԱՀԿ ծառայությանը հայտնվել է, որ 3.05.2019թ.-ի դրությամբ իմ պարտքը կազմում է  2.054.512 ՀՀ դրամ: 04.06.2019թ.-ին հարկադիր կատարողի կողմից որոշում է կայացվել արգելադրված գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին:

Որպես միավորի մեկնարկային գին է որոշվել 7.950.000 ՀՀ դրամը:

09.12.2019թ. հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին արձանագրության համաձայն՝ հաղթող մասնակից է ճանաչվել Էլլա Մահտեսյանը, որի անունից հանդես է եկել վերջինի լիազորված անձ Ղեւոնդ Պապոյանը, ով 3.800.000 ՀՀ դրամով ձեռք է բերել վերը նշված անշարժ գույքը: 12.12.2019թ.-ին Ղեւոնդ Պապոյանի եւ Արմավիրի մարզային բաժնի հարկադիր կատարող Տիգրան Տոնոյանի միջեւ կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

Ամուսինս բանկ էր այցելել եւ ստանձնել պարտավորություն կատարել իմ եւ բանկի միջեւ կնքված վարկային պայմանագրով ստանձնած վարկային պարտավորությունները, որը համաձայն նրանց կողմից ներկայացված գրաֆիկի, այդ ժամանակ կազմել է  457.000 ՀՀ դրամ: Բանկի եւ ամուսնուս միջեւ կնքվել է պարտավորագիր եւ պարտքի մարման ժամանակացույց, համաձայն որի՝ 1 տարվա ընթացքում ամուսինս սահմանված գրաֆիկին համապատասխան պետք է կատարեր մարումներ, առաջին ամիսը՝ 45.000 ՀՀ դրամ, իսկ հետագա ամիսներին՝  34.333.33 դրամի չափով:  Ամուսինս բանկի հաշվեհամարին փոխանցել է  գումարներ, պարտաճանաչ կատարել է վճարումները: Մինչդեռ բանկը կատարված վճարումների եւ պահանջի զիջման համաձայնագրի մասին ԴԱՀԿ ծառայությանը տեղյակ չի պահել, կատարողական թերթի կատարումը դադարեցնելու մասին դիմում չի ուղարկել, իսկ վերջինն էլ   09.12.2019թ.-ին հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացրել է սեփականության իրավունքով ինձ, մայրիկիս եւ քրոջս պատկանող բնակարանը, առանց այդ մասին մեզ տեղեկացնելու, առանց պատշաճ ծանուցում ուղարկելու:

Հայտնելով վերոգրյալը, խնդրում եմ հանձնարարել համապատասխան միջոցներ ձեռնարկել, կասեցնել վտարման գործընթացը մինչեւ ՀՀ վարչական դատարանի կողմից հայցադիմումի քննարկումը եւ վերջնական դատական ակտի կայացումը, ինչպես նաեւ խիստ պատժամիջոցներ կիրառել այն  անձանց նկատմամբ, ում մեղքով ես այսօր հայտնվել եմ դրսում:

Մարինե Գեորգիի ՍԱՐԿԻՍՈՎԱ

Արմավիր,  Հանրապետության փողոց 

«Առավոտ» օրաթերթ
14.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031