Ռուսաստանի կառավարությունը կորոնավիրուսի պատճառով որոշել է փակել Բելառուսի հետ սահմանը՝ մարդկանց տեղաշարժը կասեցնելու համար: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինը:
Վարչապետը նշել է, որ Ռուսաստանը սահմանները փակում է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այսպիսով, բաց կմնան Ռուսաստանի 14 ցամաքային սահմաններից երկուսը՝ մեկը Ադրբեջանի, մյուսը Ֆինլանդիայի հետ:
Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով երեկ` մարտի 15-ին, ստեղծվել է կորոնավիրուսի տարածմանը հակազդելու պետական խորհրդի աշխատանքային խումբ, որի ղեկավարումը ստանձնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Վերջին տվյալներով՝ Ռուսաստանի տարածքում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 64-ի: Բելառուսում կորոնավիրուս է հայտնաբերվել 27 քաղաքացու մոտ:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման վտանգից ելնելով՝ Վրաստանը և Ռուսաստանը մարտի 16-ից ժամանակավորապես փակում են սահմանը և դադարեցնում քաղաքացիների տեղաշարժը, որոշումը չի տարածվում բեռնափոխադրումների վրա:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ