ՀՀ կառավարությունը հայտնում է. «Ժամեր առաջ Հռոմից իրականացված չարթերային թռիչքով Երևան են ժամանել 67 ՀՀ քաղաքացի:
Բոլոր ուղեւորները մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր. նրանք գտնվելու են 14–օրյա կարանտինում»:
Նրանք կարանտինային շրջանը կանցկացնեն Դիլիջանում գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Այս մասին Hetq.am-ին հայտնել է մեկուսացված անձանցից մեկը:
Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՖԲ էջում հայտնել էր. «Թռիչքի ժամանակ արտակարգ պատահարներ չեն եղել։ Ժամանելուն պես բարձր ջերմություն ունեցողներ չեն եղել»: