Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հրապարակեց կորոնովիրուսի ստուգման իր թեստի արդյունքները՝ բացասական են:
«Սպասելով մեր երկրորդ թեստի պատասխանին, որոնք ստացվեցին գիշերը 03:00-ի սահմաններում, բարեբախտաբար, բացասական էին, ես առավոտից արդեն աշխատանքի եմ: Այսօր կարեւոր հարցեր պետք է քննարկենք, կարեւոր որոշումներ պետք է կայացնենք՝ վերլուծելով առկա իրավիճակը պետք է պատասխանենք հարցին, թե արդյոք կարիք կա արտակարգ դրություն հայտարարել, թե ոչ»,- ուղիղ եթերում ասաց վարչապետը:
Նա նաեւ ասաց, որ երեկվա ուղիղ եթերից հետո կորոնավիրուսով վարակվածների նոր ցուցանիշ չունի. «Միակ նորությունն այն է, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաեւ Երեւանի արտադրական ձեռնարկություններից մեկում, գիշերը աշխատանքներ են տարվել, կես ժամվա ընթացքում կառավարությունում կհրավիրվի խորհրդակցություն, եթե դրա արդյունքում որոշվի, որ հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն կա, կկայացվի նաեւ այդ որոշումը»:
Վարչապետի խոսքով, արտակարգ դրություն հայտարարելու դեպքում քաղաքացիների կյանքում շատ բան չի փոխվի, պարզապես ռիսկային գոտիներում ավելի ուժեղացված հսկողություն կիրականացվի, ինչպես երեկ երեկոյան արվեց Էջմիածնում:
Կարդացեք նաև
Նա պատմեց, որ առավոտյան Սեւանից Երեւան գալու ճանապարհին, նկատել է քաղաքացիների, որոնք ջերմ բարեւել են իրար: Վարչապետը հորդորեց մի քիչ սահմանափակումներ մտցնել ջերմ բարեւների հարցում եւ հիշեցրեց, որ կորոնավիրուսը հատկապես ռիսկային է 70-ն անց մարդկանց եւ զուգորդվող հիվանդություններ ունեցողների համար:
Նիկոլ Փաշինյանը խնդրեց մեծ գնումներ չանել, քանի որ պարենի հետ կապված խնդիր չունենք, եթե լինի, այդ հարցն էլ կկարգավորեն:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/520117422215075/?__xts__[0]=68.ARAIdWCRJIEG5MNQH8o09IklIhAmWX5G9JNxprG02HZmBR8u4ytcq8BEMpk8QhS2cjULOJb3xAPPUgRt68CIuFgQm5Y3mHJa0ri3el0BlW_4v0Usk84kRPt3_OYWyhAXbg4epY8yKlVVjXpTcOPwr8cg0BH2mFPhGOBMqhSq-tg2uBrP_uudP__ks0cu1yQdvS-UEhORD0YWkY8E0AeCattwCYbn_vylViEfB19AdG9aaBfUGtHwTwzWcO0bdCa950R2DHXolJGhYhJQTFlGbWRr6W6p5Rq3JMdJlF9Zys0mfkfAgkmwrV5p2M0WPz7TVTkYKPl3WHbmKlpHCsoMshHFlJ5tlOMVU-rZXA&__tn__=-R
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ