ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՖԲ իր էջում հայտնում է. «Ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնցից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված է եղել։ Մյուս դեպքը փոխկապակցված է երեկ երեկոյան հաստատված 2 դեպքի հետ։
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 30 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած»:
Նշենք, որ ուղիղ եթերում վարչապետը հիշատակեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում. «Գիշերն աշխատանքներ են տարվել այդ ձեռնարկության աշխատակիցների շրջանում հասկանալու` ովքեր են կոնտակտավորները, որպեսզի նրանց մեկուսացնենք, մեկուսացման աշխատանքները իրականացվել են և իրականացվում են»: