ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Մեր թեստերի պատասխանը կրկին բացասական է: Առավոտյան վերադառնում եմ Երեւան:)»:
Իսկ քիչ առաջ նա արդեն ուղիղ եթեր մտավ աշխատավայրից եւ հայտնեց, որ քննարկելու են Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու հարցը:
Հիշեցնենք, որ վարչապետը կորոնավիրուսով վարակվածության երկրորդ ստուգումն անցավ այն բանից հետո, երբ պարզվեց, որ քարոզարշավի ընթացքում Վայքում շփվել է մեղրեցի այն մարդու հետ, որի մոտ Իտալիայից վերադառնալուց հետո հայտնաբերվել է կորոնավիրուս:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/520117422215075/?__xts__[0]=68.ARD07DXSlCztMhCR_RwnFMkSdP1n294mqLA3xftURU9s3A70zcv1pjUmm3GbLaTgc1Uc7PHv9AkuLIw1MYWGazLZj0Iklkx9pj3qCOj_iaVVR8QV7nmef802mApT2iMEC4u59CqS3Nf_6Zzg6kwYHilaPOKn_j7zjGCXnmQtgZo-d-BqTT1zfiCKhV6z9rS8KWAPOPY-nKCYiXVrRKwoAy87QurFRXPZMafpFNgUtwX734B7Th-pogeWYM2jRtsX0Cvb04IMDmlgp2Ei9OUKtIYQSva98iLAG9UzH4kpOfFtWZPI_UzCoJpLWbSvwhoap3Wcflu4vyFWCTCTBQ&__tn__=-R0.g
Կարդացեք նաև