Գոռ Ներսեսյանն ու Անի Հովսեփյանը Լոնդոնում մեծ առավելությամբ հաղթեցին մրցակիցներին
Լոնդոնում շարունակվում է Տոկիոյի օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը: Մինչեւ այս պահը Հայաստանից ռինգ մտել են 81 կգ քաշային Գոռ Ներսեսյանը եւ 69 կգ քաշային Անի Հովսեփյանը, որոնք մենամարտեցին չեխ մրցակիցների հետ:
Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Գոռ Ներսեսյանը, որ այսօր նշում է ծննդյան տարեդարձը, ինքն իրեն լավ նվեր մատուցեց՝ միավորներով հաղթելով Կարել Հորեյսեկին:
Կարդացեք նաև
Հիանալի հանդես եկավ նաեւ Անի Հովսեփյանը, որը չորս անգամ նոկդաունի ենթարկեց Մարինա Շմարոնսովային, ինչի համար ռինգի մրցավարը երրորդ ռաունդում դադարեցրեց մենամարտը:
Այսօր Լոնդոնի ժամանակով երեկոյան մեր հավաքականից հանդես է գալու նաեւ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը, սակայն այդ ժամանակ Երեւանում կլինի կեսգիշերից բավականին անց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ