Սիրելի լոռեցիներ, հայտնի են այսօր առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 5 անձանց թեստերի պատասխանները: Ի ուրախություն բոլորիս, նրանց թեստերի պատասխանները բացասական են:
Հիշեցնեմ, որ մարտի 13-ին հոսպիտալացվել էր ևս 5 քաղաքացի, որոնց թեստերի պատասխանը բացասական էր եղել:
Այսպիսով, այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածության դեպք չի արձանագրվել: Առողջ եղեք, հնարավորինս մնացեք տանն ու պահպանեք հիգիենայի կանոնները:
Անդրեյ ՂՈՒԿԱՍՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ
Կարդացեք նաև
https://www.facebook.com/andrey.ghukasyan/posts/3476990375704983