«ԶԼՄ-ներում ուղղորդված կեղծ լուրեր են տարածվում այն մասին, թե ես կապ ունեմ Սորոսի հիմնադրամի հետ: Մի անգամ էլ ասեմ, որ դա ապատեղեկատվություն է, ես երբեք «Բաց հասարակության հիմնադրամների» հետ չեմ աշխատել, առնչություն չեմ ունեցել եւ չեմ պատրաստվում ունենալ»,-«ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ այսօր հայտարարեց Արցախի ԱԳ նախարար, Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը:
«Ափսոսում եմ, որ նման կեղծ լուրեր տարածողները վատ կարծիք ունեն մեր հանրության մասին եւ փորձում են նման մանիպուլյացիաներ անել: Մենք պայքարելու ենք այդ երեւույթի դեմ եւ չենք թողնելու, որ վարկաբեկման միջոցով փորձեն իրենց շահերին հասնել: Շատերը չգիտեն, թե Սորոսն ով է, բայց կերպար են ստեղծել սորոսականների, որոնք երկիրը քանդում են ներսից: Մենք նպատակադրված ենք ստեղծելու նոր Արցախ՝ ազատ եւ ժողովրդավարական»,-նշեց Մայիլյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ