Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մինչև 2020 թ.-ի մարտի 23-ը Փաստաբանների պալատի, այդ թվում՝ հանրային պաշտպանի գրասենյակի աշխատակիցների մի մասին կտրվի տնից աշխատելու հնարավորություն․ հայտարարություն

Մարտ 15,2020 21:47
pastaban

Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը փաստաբաններին հորդորում է ՝

1. մինչև 2020 թվականի մարտի 23-ը ձեռնպահ մնալ դատական նիստերին և քննչական գործողություններին (բացառությամբ անհետաձգելի դեպքերի) մասնակցելուց, այդ օրերին նշանակված դատական նիստերը և քննչական գործողությունները հետաձգելու միջնորդություններ ներկայացնելով,

2. մինչև 2020 թվականի մարտի 23-ը կատարել գրավոր ընթացակարգով նախատեսված դատավարական գործողությունները (օրինակ՝ հայցադիմումի պատասխան ներկայացնել, բողոք ներկայացնել),

3. մինչև 2020 թվականի մարտի 23-ը ձեռնպահ մնալ մեկուսարաններում (ձերբակալման վայրերում) գտնվող վստահորդներին հանդիպելուց, բացառությամբ անհետաձգելի դեպքերի,

4. փաստաբանական հարցումները կատարելիս առավելագույնն օգտվել էլեկտրոնային հարթակներից (e-cadastre.am, e-register.am),

5. Փաստաբանների պալատի հետ հարաբերություններում գրություններն ուղարկել էլեկտրոնային եղանակով,

6. վարակված լինելու ռիսկով մեկուսացման դեպքում տեղեկացնել Փաստաբանների պալատին՝ փաստաբանի իրավունքների պաշտպանությունը կազմակերպելու, ինչպես նաև փաստաբանի կողմից վարվող գործերով օժանդակություն ցուցաբերելու նպատակով:

Փաստաբանների պալատը մինչև 2020 թվականի մարտի 23-ը սահմանափակելու է նաև քաղաքացիների մուտքը հանրային պաշտպանի գրասենյակ՝ խորհրդատվությունն ապահովելով հեռախոսակապի, տեսազանգի, էլեկտրոնային փոստի և այլ հնարավոր միջոցներով, բացառությամբ անհետաձգելի դեպքերի: Անհետաձգելի դեպքերում, հանրային պաշտպանի գրասենյակը սահմանված կարգով իրավաբանական օգնություն կցուցաբերի քաղաքացիներին:

Մինչև 2020 թվականի մարտի 23-ը Փաստաբանների պալատի, այդ թվում՝ հանրային պաշտպանի գրասենյակի աշխատակիցների մի մասին կտրվի տնից աշխատելու հնարավորություն (նախապատվությունը տրվելու է երեխաներ ունեցող, առողջական խնդիրներ ունեցող, ինչպես նաև 60 և ավելի տարիք ունեցող աշխատակիցներին):

Առողջություն բոլորին:

Հ.Գ. 1. հայտարարությունը ՀՀ փաստաբանների պալատի անունից է։
Հ.Գ. 2. կոչ եմ անում դատավորներին և քննիչներին՝ հետաձգել մինչև 2020թ. մարտի 23-ը նշանակված նիստերը և քննչական գործողությունները, բացառությամբ անհետաձգելի նիստերի և գործողությունների։

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2682382628659797&id=100006642580999

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031