Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական շահի տեսանկյունից ողջամիտ կլիներ չեղարկել հանրաքվեն․ «Ոչ» քարոզչության կողմ

Մարտ 15,2020 21:27

Հարգելի՛ քաղաքացիներ,

Նոր կորոնավիրուսի հարուցած համաճարակային վտանգները վերջին օրերին գնալով ավելի ակնհայտ էին դառնում։ Սակայն մենք միտումնավոր որևէ կերպ հրապարակավ չէինք անդրադառնում այդ հույժ կարևոր հարցին, քանի որ մեր ցանկացած անդրադարձ կարող էր ողջամտորեն ընկալվել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի քարոզարշավի համատեքստում՝ առիթ տալով շահարկումների։

Սակայն այսօր արդեն ակնհայտ է, որ բոլորիս սպառնացող վտանգները արդյունավետ կառավարելու համար արտակարգ դրության հայտարարումը անխուսափելի է թվում։

Այդ կապակցությամբ հայտարարում ենք.

1) Մենք շարունակելու ենք հանրաքվեի գործընթացի նկատմամբ վերահսկողական պատշաճ գործիքակազմ ձևավորելուն, ինչպես նաև «այո»-ն բացառող տիրույթում հանրությանն ասելիք ունեցող ուժերին հարթակներ տրամադրելուն ուղղված մեր հանձնառության կենսագործումը, քանի դեռ արտակարգ դրություն հայտարարված չէ։

2) Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու՝ քաղաքական իշխանության նախաձեռնած ողջ գործընթացը որակել և որակում ենք որպես հակասահմանադրական, ուստի պետական շահի տեսանկյունից ողջամիտ կլիներ չեղարկել հանրաքվեն։ Այնուհանդերձ մենք պատրաստ ենք քննարկել նաև դրա հնարավոր հետաձգման հետևանքով առաջացող կազմակերպական և իրավական հարցերը։

«ՈՉ» ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԸ ՁԵՎԱՎՈՐԱԾ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ 

https://www.facebook.com/voch2020/posts/110795773879065

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031