Արցախի պաշտոնական ղեկավարությունից պահանջում ենք, քանի դեռ ուշ չէ, հայտարարել արտակարգ դրություն և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել կորոնավիրուսի համաճարակի տարածումը և դրա հավանական հետևանքները կանխելու ուղղությամբ։
Ըստ այդմ՝ պահանջում ենք չեղարկել ընտրությունները, արգելել բոլոր հավաքներն ու մարդաշատ միջոցառումները։ Քաղաքացու կյանքը ամենաթանկ արժեքն է, ուստի բոլոր քայլերը պետք է միայն բխեն նրա անվտանգության երաշխիքից:
«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԱՐՑԱԽՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ