ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Կոչս բոլոր գործատուներին․
Այսօր ինձ է դիմել 28.02.2020 թ.-ին Թեհրանի չվերթով ժամանած ու Հայաստանում առաջին կորոնավիրուսով հաստատված հիվանդը, որը կնոջ հետ հոսպիտալիզացվել է, չնայած` կնոջ մոտ թեստի պատասխանը բացասական էր հոսպիտալացման պահին։
Գործատուն, տեղեկացված լինելով այն մասին, թե ինչ հանգամանքներում և ինչ նպատակներով էր հոսպիտալացվել կինը, անտեսելով աշխատողի իրավունքները երաշխավորող ՀՀ օրենսդրությունը, ազատել է տիկնոջն աշխատանքից հիվանդանոց ընդունվելուց հետո։ Այստեղ անուններ չեմ հրապարակում, քանի որ գործատուն վստահաբար գիտի, թե ում մասին է խոսքը։
Կարդացեք նաև
Կարծում եմ` սա անընդունելի պրակտիկա է, և կոչ եմ անում բոլոր գործատուներին կորոնավիրուսի կասկածով կամ ախտորոշմամբ մեկուսացված անձանց չազատել աշխատանքից, իսկ արդեն իսկ ազատվածներին վերականգնել իրենց նախկին աշխատանքում։ Խնդրում եմ` այս կոչը հնարավորինս տարածեք, որ տեղ հասնի բոլոր գործատուներին։
https://www.facebook.com/marukyan.edmon/photos/a.902917169780011/3578763268862041/?type=3&theater