Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկարար ծառայությունում անցկացվել է խորհրդակցություն՝ նվիրված կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների կազմակերպմանը

Մարտ 15,2020 17:31

2020 թվականի մարտի 15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենը անցկացրեց խորհրդակցություն նվիրված կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների կազմակերպմանը:

Խորհրդակցությանը մասնակցում էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներն ու կառուցվածքային ստորաբաժանումների պետերը։

Քննարկվեցին վարչապետի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի  հանձնարարականների կատարման ընթացքը, և արձանագրվեցին հրատապ խնդիրների լուծման առաջնահերթությունները, ըստ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանանումների:

Քննարկվեցին նաև կարանտինային և կանխարգելիչ միջոցառումներում ներգրավվող հատուկ տեխնիկայի հատկացման ու վարակազերծման հարցեր։

Խորհրդակցության ընթացքում հանձնարարվեց 911 ծառայության հերթապահ բժշկական և հոգեբանական աջակցության անձնակազմի հետ իրականացնել կրկնակի հրահանգավորում, որպեսզի առավել արդյունավետ ու օպերատիվ իրականացվեն բնակչության հետ տարվող աշխատանքները: Հանձնարարվեց բնակչությանը տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում ուղղորդել դիմել մասնագիտացված բուժկենտրոններ:

Մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչություններին հանձնարարվեց Երևանում և մարզերում գործող Արտակարգ իրավիճակների մշտական հանձնաժողովների արտահերթ նիստերի ընթացքում քննարկել և ներդնել ՀՀ վարչապետի հանձնարարականով «Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի բերովի դեպքով/դեպքերով (COVID-19) պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման պլան»-ից բխող ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականով սահմանված «Համաճարակի դեպքում մարզային (Երևան քաղաքի) մակարդակում գործողությունների պլան-ժամանակացույց»-ը։

Մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչություններին ու Հայկական ատոմային էլեկտրակայանի հատուկ հրշեջ-փրկարարական ջոկատին հանձնարարվեց իրենց ստորաբաժանումներում ստեղծել 5-10 փրկարարից բաղկացած հատուկ վարակազերծման խմբեր, ի լրումն արդեն իսկ գործող թվով 5 մասնագիտացված ճառագայթային, քիմիական և կենսաբանական մոնիթորինգի թիմերի։

Հանձնարարվեց նաև բոլոր հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներում խիստ հսկողություն սահմանել անձնակազմի առողջական վիճակի և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման ուղղությամբ:

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031