Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էջմիածնեցին մինչ մեկուսանալն աշխատանքի է գնացել, արդյունքում՝ մեկուսացված է 75 հոգանոց աշխատակազմը

Մարտ 15,2020 16:35

Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել էր, որ այս պահին ունենք կորոնավիրուսի հաստատված 23 դեպք եւ բոլոր նոր դրական դեպքերը կապված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Սակայն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում գրանցվել է մեկ հաստատված կորոնովիրուսի դեպք, ինչի պատճառով ոլորտի ղեկավարության եւ առողջապահության նախարարության հետ համատեղ համագործակցության արդյունքում կայացվել է համապատասխան որոշում մեկուսացնել ընկերության անձնակազմը ընկերության մասնաշենքում, որը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի պահպանվող տարածքում:

Այս առնչությամբ հարցադրումներ են հնչում՝ սա արդեն 24-րդ դե՞պքն է ու ինչո՞ւ Արսեն Թորոսյանը մատնանշեց միայն Էջմիածնի դեպքերը: Այս առնչությամբ Aravot.am-ը պարզաբանում խնդրեց առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից: Մեզ պատասխանեցին, որ այդ կինը, որն աշխատել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում, նույնպես էջմիածնից է, դրա համար է նախարարն ասել, որ նույն շրջանակից է: Իսկ մինչեւ մեկուսանալը նա աշխատանքի է գնացել, ուստի հիմա մեկուսացրել են ընկերության ամբողջ անձնակազմին:

Նաեւ լուրեր են շրջանառվում, որ իրականում օդանավակայանի դիսպետչերներից վարակակիրներ կան, թաքցնում են: Նախարարությունից վստահեցրին, որ պաշտոնապես ինչ հայտարարում են, միայն այդ դեպքերն են հաստատված, ոչ մի տվյալ չի թաքցվում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031