Լրահոս
Օրվա լրահոսը

Հույսը քաղաքացու ինքնագիտակցության վրա չի կարելի թողնել․ պետությունը պետք է օպերատիվ, գրագետ և կոշտ գործի․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Մարտ 15,2020 15:14

Այսօր հայ առաքելական եկեղեցիներն առավոտվանից մարդաշատ են. պատարագ է։

Վարչապետը թիրախավորեց էջմիածինցի կնոջը՝ նշանդրեք գնալու համար։ Կարո՞ղ եք բացատրել՝ վարակելիության տեսակետից ի՞նչ տարբերություն կա նշանդրեքի և պատարագի միջև։ Զրո տարբերություն։ Խունկը, աղոթքը, հոգևորը վիրուսի տարածման հարցում հիմնազուրկ են։

Հույսը քաղաքացու ինքնագիտակցության վրա չի կարելի թողնել։ Այս պարզ բանը իշխանությունը պիտի գիտակցի։ Պետք է արգելել՝ վերցնել հեռախոսը, զանգել կաթողիկոսին ու կարգավորել այդ հարցը։

Նշանդրեք, հարսանիք չկազմակերպելն ու չգնալն էր չի կարելի թողնել քաղաքացու գիտակցության վրա։ Դա նույնպես պետք է արգելել։ Սա իշխանության խնդիրն է։ Սևանում ինքնամեկուսանալը և «վարչապետ» գրառումով շորեր հագած լայվ մտնելը չէ՛ օպերատիվ կառավարումը։ Նկատեցի, որ առողջապահության նախարարը կոչով դիմել էր կրոնական կազմակերպություններին։ Դա լավ է, բայց շատ քիչ է։ Օրեր առաջ մենք տեսանք մի կրոնական կազմակերպության ղեկավարի խոսքը։ Այստեղից սպասել գիտական մոտեցում՝ անիմաստ է։

Պետությունը պետք է օպերատիվ, գրագետ և կոշտ գործի։ Եթե «սևանյան ինքնամեկուսացման» պայմաններում ճգնաժամային կառավարման գործառույթն այլևս դրվել է փոխվարչապետ Ավինյանի վրա, ապա մենք պատրաստ ենք առաջարկներով ու խորհուրդներով աջակցել։ Շատ գործ կա անելու։ Կան հազարավոր մարդիկ, որոնք ուզում են աջակցել, օգնել՝ նյութական, տեխնիկական, կազմակերպչական միջոցներով։ Հուշեք մեզ՝ ինչ անել, ում ինչպես օգնել։ Մարդկանց ասածներին մի՛ վերաբերվեք թշնամաբար։ Մենք ուզում ենք օգնել։

 

Մարինե ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ԽՈՒՄԲ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031